Ճապոնիայի կայսր Ակիխիտոն գրիպի պատճառով փետրվարի 29-ին դադարեցրել է իր պարտականությունների կատարումը։ Կայսերական պալատի վարչությունից հայտնել են, որ բժիշկները նրան հանգիստ են նշանակել։ Հոսպիտալացման մասին խոսք չկա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

83-ամյա միապետը 38 աստիճան ջերմություն ունի եւ հազում է։ Նշենք, որ հիմա Ճապոնիայում գրիպի համաճարակ է նկատվում։

2012թ. փետրվարին Ճապոնիայի կայսրը սրտի բարդ վիրահատության էր ենթարկվել եւ մի քանի ամսով իր պարտականությունների կատարումը հանձնել արքայազն Նարուխիտոյին։