ԱՄՆ Օհայոյի նահանգի Դեյթոն քաղաքում բապտիստական եկեղեցու հոգեւորականին սպանել է նրա եղբայրը։ Սպանության պահին շենքում մոտ 20 մարդ է եղել։ Միջադեպից ուրիշ ոչ ոք չի տուժել։
Պաստոր Ուիլյամ Սքուլերի վրա կրակել է նրա եղբայր Դենիելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Իրավապահներն ու ընտանիքի անդամները դեռ չգիտեն սպանության դրդապատճառները։
Նախկինում Դենիել Սքուլերին բազմիցս դատել էին հրազենով հարձակումների գործելու համար։ Դատաբժշկական եզրակացություններում նշված է, որ նրա մոտ հնարավոր է հոգեկան խանգարումներ կան։





























