Իտալիայում հորդառատ անձրեւների պատճառով առաջացած հեղեղներից 5 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բնության տարերքի առաջին զոհը եղել է 51-ամյա մի տղամարդ, որը մահացել է երկրի հարավում այն բանից հետո, երբ նրա մեքենայի վրա ծառ էր ընկել։ Նման միջադեպերի հետեւանքով Կամպանիայի մարզում զոհվել է եւս 2 մարդ։
Կենտրոնական Մարկեի մարզում մեկ մարդ զոհվել է՝ չասցնելով ժամանակին դուրս գալ անձրեւաջրի հոսքի տակ ընկած մեքենայից։ Վերոնայի նահանգում 50-ամյա տղամարդը խեղդվել է գետում։ Գլխի լուրջ վնասվածք է ստացել 8-ամյա մի երեխա, որին հարվածել էր քամուց պոկված ծառը։





























