Չինաստանի Հայնանի նահանգում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ երեխաների վրա, ինչի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել տարրական դպրոցի հարեւանությամբ։ Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։





























