Ղազախստանի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ Վաշինգթոնի նահանգում սպանված երկու դեռահասներին որդեգրել էին իրենց հանրապետությունում։ Այս մասին ասված է Ղազախստանի օմբուդսմենի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta-ն։

«Ողբերգության զոհերը 16 եւ 18 տարեկան ԱՄՆ քաղաքացիներ են, որոնց որդեգրել էին Ղազախստանում, սակայն որոնք մեր երկրի դեսպանատանը հաշվառման վերցված չեն եղել։ Այդ կապակցությամբ պահանջվում է պարզել նրանց որգեդրման կոնկրետ հանգամանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ փետրվարի 28-ին, զոհերի հարազատները հայտնել էին, որ դեռահասներին որդեգրել են Ղազախստանում։

Նշենք, որ փետրվարի 26-ին Վաշինգթոնի նահանգի Բելֆեր քաղաքի բնակիչ Դեւիդ Քեմփբելը կրակել էր իր կնոջ՝ Լանա Կառլսոնի եւ նրա որդեգիրների վրա։ Բժիշկները կարողացել էին փրկել 12-ամյա մի աղջկա կյանքը, որին որդեգրել էին Չինաստանում։ Բոլոր երեխաները որդեգրվել էին  նախքան Քեմփբելի հետ ամուսնանալը։ Կնոջն ու երեխաներին սպանելուց հետո տղամարդը ինքնասպան էր եղել։