Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատակազմում վարչապետ Արսենի Յացենյուկի հետագա ճակատագրի մի քանի սցենար է մշակել, հայտնում է «Վեստի» ուկրաինական գործակալությունը։
Հաղորդվում է, որ վարչապետի պաշտոնի համար Ռադա է ներկայացվել Նատալյա Յարեսկոյի թեկնածությունը։
Քննարկվում է նաեւ «Ցացենյուկ-Տուրչինով» տեղափոխության տարբերակն այն բանից հետո, երբ Տուրչինովն առաջարկել էր ռազմական դրություն մտցնել։
Գործակալության տեղեկություններով՝ Պորոշենկոն մտադիր է արմատական քայլերի գնալ, չնայած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն անմիջական կերպով արգելել է ազատել Յացենյուկին։
Ուկրաինայի վարչապետի պաշտոնին կարող են հավակնել Ռադայի փոխխոսնակ Անդրեյ Պարուբիյը եւ «Ազգային ճակատ» խմբակցության առաջնորդ Մաքսիմ Բուրբակը։





























