Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետի ավտոմատ երկարացում չի լինի, անհրաժեշտ է հանգիստ քննարկել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունների կատարումը: Այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:

Փետրվարի 19-ին Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյին, հայտնել էր, որ այդ երկրի իշխանություններն ուզում են քննարկել հակառուսական պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: