ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ դաշինքը Սիրիայում իրական հրադադար է արձանագրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ որոշ հրադադարի ռեժիմի խախտման մասին որոշ զեկույցներ մտահոգիչ են։
«Հիմա ամենակարեւորն այն է, որ մենք հնարավորություն ենք տվել, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ մտնի, եւ «երկրի վրա» որոշ առաջընթաց ենք գրանցել, որ մարտական գործողությունները դադարեցվել են։ Սակայն միաժամանակ մենք որոշ խախտումների մասին զեկույցներ ենք ստանում, որոնք մեզ իհարկե մտահոգում են»,- ասել է Սթոլթենբերգը։





























