Եվրամիության անդամ երկրները պատրաստվում են էլեկտրոնային ծխախոտի վրա ակցիզային հարկ մտցնել, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով Euobserver-ը:

«Անցյալ ուրբաթ ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայնության են եկել առաջին քայլի շուրջ` Եվրահանձնաժողովին խնդրելով  համապատասխան օրենսդրական առաջարկ նախապատրաստել 2017-ին», — գրում է պարբերականը:

Խոսքն էլեկտրոնային ծխախոտների նիկոտինային հեղուկի համար ակցիզային հարկ սահմանելու մասին է:   

2014-ի գարնանը ԵՄ-ում ուժի մեջ է մտել հանձնարարականը, որը թույլ է տալիս միայն այնպիսի էլեկտրոնային ծխախոտի վաճառքը, որտեղ հեղուկը մեկ մլ-ում   20 մգ նիկոտին է պարունակում: Տվյալ հանձնարարականի ներդրման համար ԵՄ անդամներին ժամկետ է տրվել մինչեւ 2016-ի մայիսի 20-ը: