Չինական Շենսի նահանգի բնակիչը տան շինարարության ընթացքում  459 կգ հնագույն մետաղադրամ է գտել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ գյուղացին հողն էր փորում, երբ կես մետրանոց փոս է հայտնաբերել: 

Հայտնաբերված մետաղադրամները երեք տեսակի էին: Բացի այդ, դրանցից որոշները ուղղանկյուն էին, մյուսները` կլոր: 

Տղամարդը ոստիկանություն է կանչել, որը վերցրել է մետաղադրամները: Հետագայում ոստիկանությունից հաղորդել են, որ մետաղադրամները պատկանել են Սին արքայատոհմի ժամանակաշրջանին (մ.թ. 9-23 թթ.):

Մետաղադրամների մաքրումից հետո հնագետները կգնահատեն դրանք եւ կհանձնեն տեղի թանգարանին: