Գիմո անունով «անհուն» աչքերով սեւ կատուն Instagram-ի աստղ է դարձել: Ըստ Gazeta-ի, կենդանու էջն արդեն ավելի քան 140 հազար բաժանորդ ունի:
Ըստ Mashable-ի, Գիմոն այնքան հմայիչ է, որ անհնար է հայացքը կտրել նրանից:
«Եվ չնայած Գիմոյի եւ նրա տիրոջ մասին քիչ բան է հայտնի, մի բան կարելի է հաստատ ասել. նա կատարյալ է»,- հավելել է Mashable-ը:
BuzzFeed-ն իր հերթին գրել է, որ Գիմոյի աչքերն ապշեցնում են իրենց «ինտենսիվ քնքշությամբ», եւ որ Գիմոն կարող է մրցել «Շրեկ» անիմացիոն ֆիլմից Կոշկավոր կատվի հետ:





























