Լրատվամիջոցներն անդրադարձ են կատարել ԱՄՆ «Նոյան տապան» ապաստանում ապրող առյուծին, արջին եւ վագրին։ Այս անգամ նրանց մասին նյութ հրապարակել բրիտանական Daily Mail-ը։
Խոսքը Բալու արջի, Լեո առյուծի եւ բենգալյան վագր Շերխանի մասին է։ Նրանք միասին են արդեն 15 տարի եւ ապրում են Ջորջիայի նահանգի «Նոյան տապան» ապաստանում։
Կենդանիներին փրկել էին, երբ նրանց մեկ տարեկան էլ չկային։ Ոստիկանները նրանց գտել էին Ատլանտայի տներից մեկում 2001թ. հակաահաբեկչական ռեյդի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն։
Կենդանիները վատ վիճակում էին։ Երբ Բալուին վիրահատության էին տարել, Լեոն ու Շերխանը շատ ծանր էին տանում նրանից բաժանումը։ Դրանից հետո արջը, վագրն ու առյուծը չեն բաժանվել։
Կենդանիներին ազատության մեջ չէին թողել, քանի որ ապաստանի աշխատակիցները համարում են, որ կենդանիները ռեաբիլիտացիայի կարիք ունեն։





























