2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը որոշեց (A/RES/68/205 բանաձեւ) մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օր (World Wildlife Day) հռչակել՝ նպատակ ունենալով բարձրացնել լայն հանրության տեղեկացվածության մակարդակը վայրի ֆաունայի եւ ֆլորայի հարցերում:

Այդպիսով, օրացույցում վայրի բնությանը նվիրված երկու օր կա: Նույն տարում նշվում էր բնության բազմազանության պաշտպանության ոլորտում մեկ այլ կարեւոր փաստաթղթի ընդունման 40-ամյակը: Այն կոչվում էր «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի եւ ֆլորայի վայրի տեսակների միջազգային առեւտրի մասին» Կոնվենցիա: Փաստաթուղթը ծնվել է 1973 թվականի մարտի 3-ին:

Ըստ Calend-ի, ՄԱԿ-ի պատերի ներսում տոնի ծննդյան նախաձեռնությունը 2013 թվականի գարնանը Թայլանդում անցկացվող համաժողովի մասնակիցներինն էր, որոնք առաջարկեցին մարտի 3-ը նշել որպես Վայրի բնության համաշխարհային օր: