Լատվիացի հայտնի կոմպոզիտոր եւ դաշնակահար Ռայմոնդ Պաուլսը հայտնել է անունը փոխելու ցանկության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

80-ամյա երաժշտի խոսքով, ինքը երկու անուն ունի: «Ծնողներս վիճում են, բայց խորհրդային ժամանակներում երկու անուն թույլ չէին տալիս, այդ պատճառով թողնում են Ռայմոնդ անունը: Իսկ հիմա ցանկանում եմ անունս նորից փոխել Օյարսի: Կառավարությունում հիմա շատ Ռայմոնդներ կան՝ նախագահը (Ռայմոնդս Վեյոնիս), պաշտպանության նախարարը (Ռայմոնդ Բերգմանիս): Ամեն օր այդ անունն ինչ-որ տեղ հնչում է»,- «Բալտկոմ» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է մաեստրոն:

Ռայմոնդ Պաուլսը ծնվել է 1936 թվականի հունվարի 12-ին, Ռիգայում: Երաժշտական կրթությունը ստացել է Լատվիայի պետական համալսարանում: Նա բազմաթիվ էստրադային հիթերի, ֆիլմերի մեղեդիների հեղինակ է: Նրա երգերը կատարել են Ալլա Պուգաչովան, Վալերի Լեոնտեւը, Սոֆիա Ռոտարուն, Լայման Վայկուլեն, Լարիսա Դոլինան, Էդիտա Պյեխան, Քրիստինա Օրբակայտեն եւ այլք: Նա նաեւ «Նոր ալիք» միջազգային փառատոնի հիմնադիրներից է: