Ուզբեկստանի իրավապահ մարմինները կալանավորել են Մոսկվայում երեխայի սպանության մեջ կասկածվող դայակի՝ Գյուլչեհրա Բոբոկուլավոյի որդւոն: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է դայակի հայրը՝ Բահրետդին Թուրաեւը:

Նրա խոսքով, փետրվարի 29-ին ոստիկանությունը ձերբակալել է Բոբոկուլովայի որդուն՝ առանց պատճառները նշելու:

«Նրան կալանավորել են երկուշաբթի երեկոյան, ինչ-որ տեղ տարան, մենք չգիտենք՝ որտեղ է նա, մեզ ոչինչ չեն ասում»,-ասել է Թուրաեւը:

Նա նաեւ պնդել է, որ դայակի որդին՝ Ռահմատիլո Թուրաեւը 2015-ի նոյեմբերի վերջին հեռացել է Մոսկվայից եւ չէր պատրաստվում մոր մոտ վերադառնալ:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հերքել է ծայրահեղականների հետ Բոբոկուլավայի կապերի մասին տեղեկությունները: Մինչ այդ լրատվամիջոցները նշել էին, որ կնոջ բջջային հեռախոսի վերլուծության ընթացքում, իրավապահներն այնպիսի մարդկանց  հեռախոսահամարներ են գտել, որոնք կարող են առնչություններ ունենալ միջազգային ծայրահեղական խմբավորումների հետ:

Ավելի վաղ Մոսկվայի դատարանը դայակ Գյուլչեհրա Բոբոկուլովայի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել: