Ֆինլանդիայում ռեկորդային քանակով կանայք կամավոր բանակային ծառայության են մեկնել, հայտնում է Yle-ն։
Հաղորդվում է, որ կամավոր ծառայության է մեկնել 842 մարդ, տեղեկացնում է ցամաքային զորքերի մամուլի ծառայությունը։
Անցյալ տարի կամավոր կանանց թիվը 800 էր, իսկ նախանցյալ տարի՝ 818։
Ֆինլանդիայում կանայք Զինված ուժերում կամավոր հիմունքներով ծառայելու իրավունք էին ստացել 1995թ.։





























