Բրիտանական Daily Mail-ն իր հոդվածներից  մեկը նվիրել է տղամարդկանց հաշվին ապրող ռուս կանանց, որոնք տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստիպված են աշխատել: Ինչպես հայտնում է պարբերականը, ամուսնացած հովանավորներն այլեւս իրենց չեն կարող թույլ տալ հանդիպումներ հինգաստղանի հյուրանոցներում եւ վերադառնում են իրենց կանանց մոտ, իսկ սիրուհիները ստիպված են հրաժեշտ տալ շքեղ կյանքին:   

Տղամարդկանց հաշվին ապրող ռուս կանանցից մեկը` 35-ամյա Մարինան, թերթին հայտնել է, որ հարուստ սիրեկանից ստացված փողով ինքը դաստիարակում էր նախորդ ամուսնությունից ունեցած իր երկու երեխային: 

«Ես իմ տղամարդու պորտֆոլիայի աժեքավոր մաս եմ համարում ինձ, ես նրան բարձրորակ հարաբերություններ եմ տրամադրում, որոնք ներառում են սեքսը, եւ նրան երբեք հոգս չեմ պատճառում», – հայտնել է նա: Մարինայի խոսքով, ինքն անգլերեն եւ իտալերեն գիտի եւ իր բառապաշարում չկան  «վատ տրամադրություն» կամ «ամուսնացիր ինձ հետ» արտահայտություններ:

Թերթի զրուցակիցը բողոքել է, որ իր հովանավորն այլեւս չի կարող պահել իրեն: Ինչպես պնդում է Մարինան, հովանավորն իրեն ամսական 220 հազար ռուբլի էր տալիս, ինչը մոսկովյան ստանդարտներով «համեստ» գումար է: Նա հավելել է, որ իր ընկերուհիները, որոնք նույն կերպ են ապրում, կարող են անհամեմատ ավելի շատ վաստակել:     Պարբերականը գրում է, որ Մարինան մեկն է այն հազարավոր   պոտենցիալ սիրուհիներից, որոնք բացահայտ կերպով անկեղծ լուսանկարներ են հրապարակում համացանցում ապագա հովանավորների գրավելու նպատակով:  «Տղամարդու հաշվին ապրող ռուս կանանց» ֆենոմենը նման է վերջերս Արեւմուտքում դիտարկված հարուստ հովանավորների ֆենոմենին, բայց գուցե Ռուսաստանի դեպքում տղամարդն ավելի շատ պարտականություններ է ստանձնում, ասված է հոդվածում: