Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի բնական մեծությամբ տիկնիկը eBay կայքում վաճառում են 895 դոլարով: Ինչպես հաղորդում է BuzzFeed-ը, տիկնիկի հեղինակը Արկանզասից նկարչուհի Դի Լանդերմանն է:
Լանդերմանի խոսքով, ի սկզբանե նա Թրամփի տիկնիկը պատրաստել էր Հյուսիս-Արեւմտյան Արկանզասի շրջանային օդանավակայանում միլիարդատիրոջն աջակցության հանրահավաքի համար, տեղեկացնում է Gazeta-ն:
Սակայն նկարչուհին ստիպված է եղել ակցիայի անցկացման վայրից հեռու կայանել մեքենան եւ կայանատեղիի նրա հարեւանները կարողացել են հիանալ տիկնիկով: Այժմ Լանդերմանը Թրամփի տիկնիկը վաճառքի է հանել:
Տիկնիկի ստեղծման վրա ամերիկուհին մոտ երկու շաբաթ է ծախսել: Լանդերմանն այս հոբբիով տարվել է վեց տարի առաջ եւ նույնիսկ մի քանի ուղեցույց է գրել նրանց համար, ովքեր ուզում են զբաղվել տիկնիկներ ստեղծելով:
Լանդերմանը պնդում է, թե Թրամփի երկրպագուն է:




























