Թաթերը վեր բարձրացնող Կիս կատուն նվաճել է համացանցի օգտատերերին: Կիսի լուսանկարները հայտնվել են  Imgur կայքում եւ հիթ են դարձել, տեղեկացնում է  Gazeta-ն:

Կատվի տերը` Փիթեր Մարեսը BuzzFeed պարբերականին պատմել է, որ մի առավոտ Կիսը բարձրացրել է թաթերը ձգվելու համար, եւ ինքն այդպես լուսանկարել է նրան: Հաջորդ առավոտ Մարեսը նույն բանն է արել, հետո կատվին նրա սիրած կոկոսի յուղ է  հյուրասիրել:  Այժմ Կիսը թաթերը բարձրացնում է, հենց որ տեսախցիկ տեսնի:   

«Շատ հուզիչ է, համացանցին խելքահան է արել», — գրում է պարբերականը:  «Ի վերջո, նա մենք ենք ամեն տեսակ անհարմար իրավիճակներում», – ասված է գրությունում: 

Բացի այդ, Կիսը տարբեր մեմերի հերոսուհի է դարձել: Նկարներից մեկում նա ներկայացնում է դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյին, որն առաջին անգամ  «Օսկարի» է արժանացել, մյուսում ֆուտբոլային դարպաս է պաշտպանում:

 Սոցցանցերի նոր աստղին արդեն  «նպատակային կատվիկ» են կոչել: Թվիթերում եւ ինստագրամում նրա համար հենց այդ անվանումով են հաշիվներ բացել`  goal kitty:

Ինչպես գրում է The Huffington Post-ը, Կիսն իր տիրոջ հետ Կալիֆորնիայում է ապրում: