Լեռան շրջակայքում ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են դեռեւս փետրվարի 27-ին, սակայն մարտի սկզբին իրավիճակը վատթարացել է. հրաբխից մշտապես գազ եւ մոխիր է արտանետվում:
Ըստ Lenta.ru-ի, Էկվադորի իշխանությունները վտանգավորության «նարնջագույն» աստիճան են հայտարարել:
Տունգուրաուան գտնվում է երկրի մայրաքաղաք Կիտոյից 135 կմ դեպի հարավ: Այն 5023 մետր բարձրություն ունի եւ ակտիվացել է 1999 թվականից:




























