Սիրիական նահանգներում էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը:

«Էլեկտրաէներգիայի մատակարարումը շրջաններում աստիճանաբար վերականգնվում է՝ անջատումների պատճառը պարզելուց հետո»,- հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը:

Նախատեսվում է մինչեւ օրվա ավարտն ամբողջությամբ վերականգնել մատակարարումները: