Ամերիկյան Ինդիանա նահանգի համալսարանի գիտնականները մարդու եղունգների եւ մազերի մեջ քիմիական նյութեր են հայտնաբերել, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում առողջության համար:
Հակապիրենները, որոնք հաճախ ավելացնում են պլաստիկին, տեքստիլին եւ փայտին, կուտակվում են կենսոլորտում եւ կենդանի օրգանիզմների հյուսվածքներում: Դրանց ազդեցությունը կարող է էնդոկրին եւ նեյրոնային խանգարումներ, ճարպակալում առաջացնել: Սակայն մարդու օրգանիզմում այդ քիմիկատների մակարդակն ու կուտակման վայրը որոշելը բավական բարդ է:
Ըստ Gazeta-ի, Environmental Science and Technology ամսագրում հրապարակված աշխատանքում Ինդիանայի համալսարանի գիտնականները հավաքել են 50 ուսանողի մազերի եւ եղունգների նմուշները եւ համեմատել դրանցում եւ կամավորների արյան մեջ քիմիական նյութերի առկայության մակարդակը:
Մասնագետները հայտնաբերել են, որ այդ նյութերն ամենաշատն առկա են եղունգների եւ մազերի մեջ: Բացի այդ, որոշ կանանց մոտ հակապիրենների կենտրոնացման բարձր մակարդակ է հայտնաբերվել:




























