Ապահարզանի առիթով տորթերի նոր միտում է տարածվում: Daily Mail-ի փոխանցմամբ, կանայք եւ տղամարդիկ ամուսնալուծությունը նշում են զավեշտալի, իսկ երբեմն՝ սարսափեցնող տորթերով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սոցիալական ցանցերի հերթական հիթ են դարձել ամուսնալուծված զույգերի սելֆիները: Դրանք հրապարակվում են #DivorceSelfies հեշթեգով:

Ըստ Gazeta-ի, հիմա բաժանման շուրջ զարմանալի լավատեսությունը շարունակում են «ապահարզանի» տորթերը: Որոշ տորթեր ոչ միայն զվարճալի, այլեւ սարսափեցնող են: Օրինակ՝ դրանցից մեկի վրա ֆիգուրներ, որտեղ հարսնացուն հարվածում է փեսացուին: Այլ ամուսիններ նախընտրում են բառեր կամ թեմատիկ արտահայտություններ գրել, օրինակ՝ «վերջապես ազատ եմ» կամ «ազատվեցի կախարդից»: