Ամերիկյան Նյու Յորք քաղաքում բացվել է մետրոյի աշխարհում ամենաթանկ կայարանը: Այն գտնվում է Առեւտրի համաշխարհային կենտրոնի մոտ: Կայարանը կառուցելու համար ծախսվել է 4 մլրդ դոլար, ինչը երկու անգամ շատ է նախատեսվածից: ԱՅն կառուցել են 12 տարի՝ նախատեսված 5-ի փոխարեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ապակուց եւ բետոնից պատրաստված ազդեցիկ կառուցվածքները ամերիկացիների քննադատության առարկա են դարձել, որոնք մեղադրում են իշխանություններին ոչ միայն ավելորդ շռայլության, այլեւ ոչ միանշանակ ճարտարապետության համար: Ըստ նախագծի հեղինակների, նոր շինության տանիքը պետք է հսկայական սպտակ թռչունի թեւեր հիշեցնի, սակայն Նյու Յորքի բնակիչները կարծում են, որ կառույցն ավելի շատ ֆանտաստիկ կենդանու կմախք է հիշեցնում, որը վախեցնում է անցորդներին:
Մետրոյի նոր կայարանն օրական սպասարկելու է մոտ 250 հազար ուղեւորի:




























