ԱՄՆ-ում բաժանումներին եւ կոտրված սրտերին նվիրված թանգարան կբացվի: Այդ մասին հաղորդում է UPI-ն: Խոսքը շարժական ցուցահանդեսի մասին է, որը հայտնի է նաեւ որպես Ամուսնալուծությունների թանգարան: Դրա առաջին մշտական «տեղորոշման վայրը» խորվաթական Զագրեբն է: Երկրորդը կդառնա ամերիկյան Լոս Անջելեսը:

Նոր թանգարանը պիտի բացվի 2016-ի մայիսին: Ինչպես հաղորդում է USA Today-ը, ցուցադրական համալիրը նախկին սիրահարներին խնդրում է լավ մտածել հիշատակ մնացած իրերը դուրս նետելուց առաջ, որովհետեւ կարելի է դրանք հանձնել թանգարանի հավաքածուին:   

Թանգարանն առաջարկում է նաեւ հանձնվող առարկաններն ուղեկցել մեկնաբանություններով եւ խոստանում է չհայտնել նվիրատուների անուները, տեղեկացնում է Gazeta-ն: