71 տարեկանում մահացել է ամերիկացի գրող Փեթ Քոնրոյը, որն առավել հայտնի է «Մակընթացությունների արքայազնը» վեպով:
Ինչպես հայտնում է ամերիկյան Doubleday հրատարակչական ընկերությունում հասարակայնության հետ կապերի տնօրեն Թոդ Դոութին, Քոնրոյը մահացել է իր տանը՝ Բոֆորտ քաղաքում, որտեղ ապրում էր իր ընտանիքի հետ: Հայտնի է, որ գրողը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով էր հիվանդ:
Առավել հայտնի են Քոնրոյի «Մեծն Սանտինին» ու «Մակընթացությունների արքայազնը» վեպերը բարդ փոխհարաբերությունների ու անբարեկեցիկ ընտանիքների մասին: Այդ եւ եւս երկու վեպեր էկրանավորվել են, դրանցում նկարահանվել են համաշխարհային աստղեր Բարբրա Սթրեյզենդը ու Ռոբերտ Դյուվալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























