ԱԱՀ-ն ռուս գործընկերներին վերադարձնելու հարցում ոչ մի խնդիր չի ծագի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Մինի Բասկոնիա» ( «Լյութիկ» սննդի պահածոների ներկրող) ԲԲԸ տնօրեն, նաեւ ռուսական կոշիկի ներմուծող Եղիազար Գաբուզյանը:

«Մինչեւ հաջորդ ամսվա 20-ը, սահմանված ժամկետում մենք վճարում ենք ԱԱՀ-ն, հանձնում ենք փաստաթղթերը հարկային տեսչություն, մեկ շաբաթվա ընթացքում ստանում ենք ծանուցագիր, մեկ նմուշը մեզ մոտ ենք թողնում, երկուսն էլ ուղարկում ենք՝ մեկը ռուս գործընկերոջը, մյուսը՝ ռուսական հարկային ծառայության: Այս ամբողջ շղթան նորմալ աշխատում է: Եվրասիական միության ներսում գործարքների համար ԱԱՀ-ն ապրանքի գնի մեջ չի ներառվում: Սա է կարգը ու այն հայտնի է թե՛ մեզ, թե՛ մեր գործընկերներին: Կրկնակի հարկադրման ռիսկեր մեզ մոտ չեն առաջացել: Ես ինքս էլ չէի սպասում, բայց իրոք այդպես է: Մեծամասամբ որովհետեւ վստահելի գործընկերների հետ ենք աշխատում»,- հայտնել է նա: