Կոլումբիայում Զիկա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 47 հազար, հաղորդել է հարավամերիկյան երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը: Փետրվարի վերջին իշխանությունները 42 հազար մարդու մոտ հաստատել են հիվանդության առկայությունը:

«Վարակվածների թիվը 47 հազար 771 է կազմում, ներառյալ 8890 հղի կին», — ասված է բժիշկների հայտարարության մեջ: 

Այժմ Կոլումբիան Բրազիլիայից հետո Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրորդ երկիրն է այդ տենդով վարակվածների թվով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Չնայած վարակվածների թվին, բժիշկներն առայժմ   Զիկայի հետ կապված միկրոցեֆալիայի մեկ հնարավոր դեպք են արձանագրել,  ինչպես նաեւ Հիենա-Բարրեի համախտանիշով երեք հիվանդի մահ, որոնց մոտ ավելի վաղ Զիկա էր հայտնաբերվել: