Ապրիլի 24-ին մեկնարկող «Գահերի խաղը» սերիալի վեցերորդ սեզոնի շուրջ ինտրիգները շարունակվում են: Հերթականի հեղինակը շոտլանդացի դերասան Իեն ՄաքՇեյնն է: BBC Breakfast հեռուստաշոուի ժամանակ նա, առանց մանրամասներ ներկայացնելու, նշել է, որ նոր սեզոնում մեռած համարվող կերպարներից մեկը վերակենդանանալու է: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

«Իմ հերոսը նախկին զինվոր է, որը հիմա խաղաղարար է դարձել եւ պացիֆիստների կուռքի նման մի բան է դարձել: Եվ ահա ես այն աշխարհից վերադարձնելու եմ հանդիսատեսի սիրելի կերպարներից մեկին»,- ասել է ՄաքՇեյնը: