Ավստրիայում 86 տարեկանում մահացել է Նիկոլաուս Արնոնկուրը: Նա հինգերորդ տեղն է զբաղեցնում բոլոր ժամանակների նշանավոր նվագավարների շարքում BBC Music Magazine վարկածով: Ավստրիայի մշակույթի նախարար Յոզեֆ Օստերմայերը պաշտոնական մահախոսականում նրան անվանել է «արվեստագետ, որը անցյալը հանճարեղ ձեւով մեր օրեր է փոխադրել»:

Արնոնկուրը մահացել է ազգականների շրջապատում, հայտնում է «Ռոսբալտը»:

2015թ. դեկտեմբերին երաժիշտը հայտնել էր, որ այլեւս համերգ չի տալու առողջական խնդիրների պատճառով:

Առնոնկուրը դասական երաժշտության բնագրային կատարման առաջին ջատագովներից էր: Նվագավարը հայտնի է բարոկկո ոճի երաժշտության ու Բախի ստեղծագործությունների կատարումով: Եղել է թավջութակահար Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբում: 1953 թ. իր կնոջ՝ ջութակահարուհի Ալիսա Հոֆելների հետ միասին ստեղծել է Concentus Musicus անսամբլը: