Երեւանի Ազատության հրապարակում մարտի 6-ին տղամարդը փորձել է ինքնահրկիզվել, քանի որ տանտերը պահանջել է ազատել այն բնակարանը, որն իրենք վարձակալել էին:
NEWS.am-ի տեղեկություններով՝ 4 երեխաների հայրը գնել է օղի, եկել Ազատության հրապարակ, որտեղ ալկոհոլի ազդեցության տակ փորձել է կյանքին վերջ տալ: Այդ պահին օգնության են հասել ոստիկանության աշխատակիցները:
Տղամարդուն տեղափոխել են Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժակական կլինիկա:





























