Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի կիսակառույց շինությունում այսօր` մարտի 7-ին, 83-ամյա կնոջ դի է հայտնաբերվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանը:
Տարեց կինն Աշտարակ քաղաքից էր, իրավապահ մարմինները նրան հունվարից փնտրում էին` որպես անհետ կորածի: Գյուղապետի խոսքով` իրենց համայնքի բնակիչներն այսօր կիսակառույց շինության մոտ նկատել են ագռավների եւ մոտենալով տեսել են կնոջ դի:
Դեպքի հանգամանքները պարզվում են:





























