Արմավիրի մարզում այսօր` մարտի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել:

NEWS.am-ի թղթակցին Վաղարշապատի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մարզի Փարաքար գյուղից իրենց մոտ երկու տղամարդ է տեղափոխվել: Նրանք գտնվում են վիրաբուժական բաժանմունքում:

Ըստ Shamshyan.com-ի` դանակահարվածները հայր ու որդի են` 44-ամյա Արմեն Պետրոսյանը եւ 19-ամյա Վարդան Պետրոսյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել դպրոցի մոտից: