Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահ է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները կընդլայնվեն: Այդ մասին նա հայտնել է` ընդունելով ռուսաստանյան «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Զուբկովին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:   

Հանդիպմանն ընդգծվել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը զարգանում են բոլոր ոլորտներում, գոհունակություն է հայտնվել երկու երկրի միջեւ տնտեսական, այդ թվում` էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմամբ: 

Զուբկովն Ադրբեջան է եկել` մասնակցելու մարտի  10-ին բացվող Բաքվի «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» գլոբալ ֆորումին, որը կազմակերպում է Նիզամի Գյանջեւի միջազգային կենտրոնը: