Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 60 դեպքից բացահայտվել է 56-ը:
Բացահայտվել է գողության` 24, խարդախության` 23, յուրացման` 4, խուլիգանության` 3, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, մաքսանենգության եւ կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 13, մարմնական վնասվածք հասցնելու` 2, կողոպուտի, խարդախության եւ յուրացման 1-ական դեպք։
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 74-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























