Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մարտի 6-ին, ժամը 10.50-ին, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 44-ամյա Շամիլ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2015 թ. նոյեմբերի 20-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին: