Իշխանությունները քաղաքական կամք ունեն, որպեսզի Հայաստանում վերջապես ընտրություններ կայանան, որոնց ինչպես տեսականորեն, այնպես էլ գործնականորեն գրեթե զրոյի է հավասարվում կրկնաքվեարկությունը եւ այլ մեխանիզմները։ Այս մասին մարտի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա վստահեցմամբ՝ իշխող կուսակցությունը չի գնա այն ճանապարհով, որպեսզի հաղթանակ տանի ցանկացած գնով։ «Փետրվարի 12-ին նախագահի ելույթը բոլորովին նոր Հայաստանի ելույթ էր, որտեղ մենք պետք է անցյալում թողնենք բոլոր բացասական երեւույթները։ Եվ պարտադիր չէ, որ բոլորը նոր Հայաստանում ՀՀԿ անդամ լինեն»,- ասել է Էդուարդ Շարմազանովը։





























