ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը գաղափարական է եւ ծրագրային, եւ հաջողության դեպքում կլինի երկարաժամկետ։ յս մասին մարտի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն 125 տարվա ընթացքում ապացուցել է, որ ինքն իր բոլոր թերություններով հանդերձ՝ ազգային ուժ է։ «Իսկ ՀՅԴ քննադատները թող գոնե 10 տոկոսով կատարեն այն աշխատանքը, որը կատարել է նա։ ՀՅԴ-ն պետք է իր տեղն ունենա ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Ես շատ բարձր եմ գնահատում այն, որ երկու ազգային կուսակցությունները միավորվել են»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։
Շարմազանովը նշել է, որ ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն երբեք չեն գնա այնպիսի արտաքին քաղաքական զիջումների, որոնք չեն բխի Հայաստանի ազգային շահերից։ «ՀՅԴ-ն կարեւոր ուժ է, եւ մեր համագործակցությունը լուրջ առաջընթացի կբերի»,- ասել է նա։





























