Միլիարդատեր Արկադի Ռոտենբերգը կարող է գնել ռուսական խոշորագույն՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերության 25%-ը եւ հավանական գործարքն արդեն համաձայնեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Միլիարդատերն ինքը չի հերքել լուրը:

Ռուսաստանի նախագահը, պարբերականի աղբյուրների խոսքով, հավանության է արժանացրել գործարարի մտադրությունը, իսկ ավիաընկերությանը մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ «Աէրոֆլոտ»-ի ղեկավարությանը հայտնի է ընկերության ակտիվների հանդեպ միլիարդատիրոջ հետաքրքրությունը:

Ռոտենբերգի ներկայացուցիչը նշել է, որ «Աէրոֆլոտ»-ում փաթեթ ունենալու հնարավորությունը երբեք չի հետաքրքրել գործարարին, եւ ընկերության 25%-ի գնումը նա չի դիտարկում:

Ըստ ՌԲԿ-ի, «Աէրոֆլոտ»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից: