Ռուսաստանը հանդես է եկել ԵՏՄ-ում նարնջի ներմուծման մաքսային տուրքերը մեկ տարով զրոյացնելու նախաձեռնությամբ։ Այս մասին ասված է ԵՏՄ իրավական պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նման միջոց է առաջարկվում կիրառել չամանի, անիսոնի սերմերի եւ աղաղած կաշու համար։

«Առաջարկվող միջոցների նպատակն է ներքին շուկան հարստացնել գյուղատնտեսական ապրանքների որոշ տեսակներով, որոնց ծավալները բավարար չեն ԵՏՄ անդամ երկրների պահանջները բավարարելու համար»,- ասված է հրապարակված նյութում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ներմուծման տուրքերի փոփոխման իրավասությունները պատկանում են ԵՏՀ-ին, որին էլ ուղղվել է ռուսական կողմի դիմումը։