Մարտի 4-ին, ժամը 11-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Դաշտավան գյուղից բերման են ենթարկել 22-ամյա Արթուր Զ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա Նիզամի գյուղի տներից մեկի դիմաց կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը:

Պարզվել է նաեւ, որ նա նույն գյուղի մեկ այլ «ՎԱԶ-2107»-ի սրահից դարձյալ գողացել է ձայնարկիչը:

Արթուր Զ.-ից վերցվել է բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: