«Գահերի խաղ» սերիալի 6-րդ եթերաշրջանի թրեյլերը ռեկորդ է սահմանել, հայտնում է Variety-ն։ Տեսանյութը հրապարակվել էր մարտի 8-ին։ Մեկ օր դեռ չանցած՝ այն 30 մլն դիտում էր հավաքել՝ 8 մլն դիտում՝ YouTube-ում, 22 մլն դիտում՝ Facebook-ում։ Դա HBO-ի թրեյլների թվում լավագույն մեկնարկն է։

Նշենք, որ  «Գահերի խաղ» սերիալի 5-րդ եթերաշրջանի թրեյլերը հրապարակման առաջին օրերի ընթացքում հավաքել էր 27 մլն դիտում, փոխանցում է Gazeta-ն։

Այս պահին 6-րդ եթերաշրջանի թրեյլերը YouTube-ում հավաքել է մոտ 15 մլն դիտում, իսկ սերիալի ֆեյսբուքյան էջում՝ 27 մլն դիտում։