Արդեն նոր գյուղատնտեսական տարին է սկսվել, իսկ գյուղացիներից շատերը անցյալ տարվա բերքի գումարը չեն ստացել: Այս մասին նշված է ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանին ուղղված նամակում, որի հեղինակը «Սինջար» եզդիների ազգային  միավորման նախագահ Բորիս Մուրազին:

Նա, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Հովիկ Աբրահամյան 2015 թվականը խաղողագործ գյուղացիների համար բերքաբեր տարի էր, սակայն պատկան մարմինների անգործության եւ ՌԴ տնտեսական դժվարությունների պատճառով առատ բերքից սպասված օգուտը հավասարեցրին ոչնչի: Արդեն նոր գյուղատնտեսական տարին է սկսվել, իսկ գյուղացիներից շատերը անցյալ տարվա բերքի գումարը չեն ստացել: Այսօր արդեն գյուղացիները պատրաստվում են սկսել իրենց աշխատանքները, սակայն մարդիկ կանգնած են դժվարությունների առաջ: Գարնանը գյուղացիների հիմնական խնդիրներից մեկը ոռոգման ջրի համար վճարումներ կատարելն է:

Գյուղացիները իսկապես կանգնած են դժվարին իրավիճակի առաջ եւ այստեղ կառավարությունը հստակ եւ արագ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի գյուղացիները կարողանան ոտքի կանգնել:

Պարոն վարչապետ բոլոր ՋՕԸ-երը պետությունից ստանում են դոտացիաներ եւ գյուղացիների կարծիքով կարող են գոնե գարնանը, երբ գյուղացին որեւէ եկամուտ չունի ոռոգման ջրի դիմաց գումար չպահանջել: Բազմաթիվ գյուղացիների անունից դիմում եմ ձեզ, որպեսզի միջամտեք եւ պահանջեք, որ ՋՕԸ-երը գարնան ամիսներին գումար չհավաքագրեն գյուղացիներից եւ թույլ տան, որ մարդիկ մինչ իրենց բերքի իրացումը չխրվեն պարտքերի մեջ»: