Չենք բացառում, որ այս տարի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը կչեղարկվի։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Նրա խոսքով՝ մարտի 16-ին Պրահայում կայանալու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական հանդիպումը, որի ընթացքում , ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաեւ վիզային ռեժմի դյուրացման հարցը, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։

«Ռուսաստանի եւ Վրաստանի առաջին անձանց հանդիպման մասին նորություններ չկան։ Կարասինի հետ մենք քննարկելու ենք վիզային ռեժիմի դյուրացման հարցը։ Տեսնենք, թե ինչպես է աշխատում վիզային ռեժիմը, կան արդյոք խնդիրներ։ Վիզային ռեժիմն իրոք շատ է հեշտացվել։ Վերջին 2 ամսում գործում է պարզեցված ռեժիմ, եւ մենք չենք բացառում, որ այս տարի այն կարող է առհասարակ չեղարկվել, քանի որ այդ մասին հայտնել էին Ռուսաստանի ԱԳՆ-ն ու նախագահը»,- ասել է Աբաշիձեն։