ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել է ԲՀԿ-ից հեռանալու մասին:

Այս առնչությամբ, նա դիմում է ներկայացրել ԲՀԿ նախագահ նաիրա Զոհրաբյանին, որը բավարարվել է:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Արդեն տեւական ժամանակ է՝ շրջանառվում է իմ՝ կուսակցությունը լքելու մասին լուրը:

Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է՝ թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով եւ խղճով:

Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով եւ ներուժով ծառայել Հայաստանին եւ մեր ժողովրդին, իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ եւ հաջողություն»:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Վահան Բաբայաննն ասել էր, որ քննարկումների մեջ է իր համակիրների հետ: «Նման որոշում կայացնելուց առաջ ես պետք է քննարկեմ  նրանց հետ: ԲՀԿ կուսակցությանը ես տեղյակ եմ պահել իմ որոշման մասին: Թե ինչի հետ է կապված իմ որոշումը, չեմ ուզում մեկնաբանել, բայց ասեմ, որ հիմնականում տարաձայնությունները կուսակցության քաղաքական գծի հետ են կապված, ես չեմ կիսում կուսակցության ընտրած քաղաքական գիծը: Գտնում եմ, որ իմ գործունեությունն ինքնուրույն շարունակեմ, այլ ոչ թե քաղաքական ապագաս կապեմ ԲՀԿ-ի հետ:  Կուսակցությւոնից հեռանալուց հետո շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունը»,-ասել էր նա: