Հայաստանի համար սահմանին ռուսական գազի գինը 165 դոլար է սահմանվել Ռուսաստանի հետ նպատակային բանակցությունների ենթատեքստում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարարությունից։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դիմել է ռուսական կողմին, եւ բանակցությունները շարունակվում են, որոշում է կայացվել անցյալ տարվա գինը տարածել 2016թ. առաջին եռամսյակի վրա»,- նշել են գերատեսչությունից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը մինչեւ այս տարվա մարտի վերջը երկարաձգել էր Հայաստանի համար գազի ցածր գինը (հազար խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն՝ 165 դոլար) «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու եւ Հայաստանում գազի սակագինը նախկին մակարդակում պահպանելու համար: