Առանց սեփական ժողովրդի հետ համաձայնեցնելու Ընտրական օրենսգրքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելը սխալ էր: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր նախագիծը համաձայնեցնել եւ քննարկել նախեւառաջ սեփական ժողովրդի հետ, հետո նոր ուղարկել Վենետիկի հանձնաժողով»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը նախ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, նոր միայն հրապարակվել կառավարության կողմից: Ավելին, հայ հասարակությունը ստիպված է եղել նախագծին ծանոթանալ Վենետիկի հանձնաժողովի կայքից՝ անգլերենով:




























