Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 52-ամյա բնակչուհին, որի դին այսօր՝ մարտի 10-ին հայտնաբերվել էր տան բակի ջրհորում, հոգեկան խնդիրներ է ունեցել: Այս մասին NEWS.am-ին ասացին նրա հարեւանները:
Հարեւանները պատմեցին, որ կինը երկու դուստր ունի, նա հոգական խնդիրներ է ձեռք բերել շատ տարիներ առաջ՝ մի քանի ամսական հասակում գտնվող՝ երրորդ դստեր մահանալուց հետո:
Հարեւանները պատմեցին, որ կինը հոգեմետ դեղեր է օգտագործել, վերջին շրջանում ագրեսիվ է եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքի տներից մեկի բակի ջրհորում հայտնաբերվել է կնոջ դի:




























