Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը Հայաստանի միջազգային իրավունքների շրջանակում է։ Այս մասին մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը հիմնական օրենքներն ուղարկում է Վենետիկի հանձնաժողով փորձագետների կարծիքը ստանալու համար։ «Դա պարտադիր չէ, սակայն ցանկալի է»,- նշել է Մարտիրոսյանը։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծում լրագրողների եւ դիտորդների թիվը  8-ով սահմանափակելուն՝ պատգամավորը նշեց. «Չեմ կարծում եմ, որ այստեղ քաղաքական ենթատեքստ կա։ Լրագրողների եւ դիտորդների թիվը կլինի 8, թե 18, նշանակություն չունի»։