Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում մարտի 9-ին հորեղբոր որդու կողմից դանակահարված 21-ամյա Ռուզան Խուդոյանի վիճակը կայունացել է, նրան կտեղափոխեն հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից:
Նշենք, որ Ռուզան Խուդոյանը մարտի 9-ին դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած արնահոսող վնասվածքներով հայտնաբերվել էր Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին, եւ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչեւ 17:30-ն ընկած ժամանակահատվածում, եւ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ NEWS.am-ի տեղեկությունների՝ հորեղբոր որդին Ռուզան Խուդոյանին կասկածել է ինչ-որ տղամարդու հետ սեռական կապ ունենալու մեջ: Ռուզանն ամուսնալուծված է, երկու անչափահաս երեխա ունի:




























